«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ -ում կազմակերպված երեքշաբաթյա դասընթացի շրջանակներում այսօր հերթական խումբը ստացել է իր սերտիֆիկատները։

19/07/2022

ԱՄՆ ՄԶԳ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շրջանակներում «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ -ում կազմակերպված երեքշաբաթյա դասընթացի շրջանակներում այսօր հերթական խումբը ստացել է իր սերտիֆիկատները։

Դասընթացները կազմակերպվում են այն խոշոր սպառողների համար, ովքեր 2023 թ. փետրվարի 1-ից պետք է մուտք գործեն ազատականացված շուկա։

Դասընթացի այս փուլին մասնակցում էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, «Արարատցեմենտ» ՓԲԸ, «Թեղուտ» ՍՊԸ և «Խճաքար-Մուսա» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչները:

Այսօր «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՆ ՄԶԳ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ղեկավարի տեղակալ Աբգար Բուդաղյանը դասընթացի մասնակիցներին են հանձնել որակավորման սետիֆիկատներ։

Մասնակիցները շնորհակալություն են հայտնել դասընթացի կազմակերպման համար և վստահություն հայտնել, որ դասընթացի շրջանակներում ստացած գիտելիքները առաջիկայում կկիրառեն արդեն գործնականում։