Ընկերության գործառույթները
«Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրաէներգիայի և հզորության հաշվառման ու ֆինանսական հաշվարկների շրջանակում իրականացնում է հետևյալ գործառույթները.
1․ արտադրված, հաղորդված, բաշխված, գնված, ներկրված և արտահանված էլեկտրաէներգիայի հաշվառում,
2․ համապատասխան ակտերի կազմում և ներկայացում կողմերի հաստատմանը,
3․ էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի շահագործում և պահպանում,
4․ hաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների և փաստացի կորուստների մեծությունների հաշվարկում և հաշվառում,
5․ hաշվառման տվյալների բազայում հաշվառման տվյալների արխիվացում և պահպանում,
6․ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ միջհամակարգային հոսքերի հաշվառում։
Ազատականացված Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի պայմաններում ընկերության լիցենզիայում կատարված փոփոխությունների համաձայն իրականացնում է Շուկայի օպերատորի հետևյալ գործառույթները․
7․ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի գործունեության կազմակերպում,
8․ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների հաշվառում,
9․ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կնքված պայմանագրերի, ինչպես նաև ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի հաշվառում, փաստաթղթերի կազմում և մեծածախ շուկայի առևտրի մասնակիցներին և ծառայություն մատուցվողներին ներկայացում,
10․ Էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնների համաձայն էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ (տեխնիկական) հաշվառման համալիրների տեղակայման, փոխարինման, դրանց աշխատունակության ստուգման և հաշվիչների ստուգաչափման գործառույթների կոորդինացում, ինչպես նաև այդ հաշվառման համալիրների միջոցով էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ հաշվառման իրականացում,
11․ էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման և տարանցման ապահովման նպատակով համագործակցություն այլ երկրների համապատասխան կազմակերպությունների հետ,
12․ շուկայի կանոններով նախատեսված այլ գործառույթներ: