Շնորհանդես-քննարկում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման վերաբերյալ

20/04/2023

Ապրիլի 18-ին «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի անդամների մասնակցությամբ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման թեմայով շնորհանդես-քննարկում։
Հանդիպմանը մասնակցել են նաև «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Գագիկ Ղազարյանը և գլխավոր տնօրենի տեղակալ Նորայր Հարությունյանը։
Հանդիպումը միտված էր ոլորտով հետաքրքրվողներին հաղորդակից և իրազեկ դարձնել շուկայի ազատականացման բարեփոխումներն։
Մեսրոպյանը ներկայացրել է, որ ազատականացված շուկան հնարավորություն է տալիս մեծածախ շուկայի սպառողին անմիջապես արտադրողից ձեռք բերել էլեկտրաէներգիա ազատ մրցակցային գներով։ Արդեն իսկ երկրի ներսում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 14%–ը ձեռք է բերվում ազատ շուկայում մրցակցային պայմաններում, ինչը բավական լավ ցուցանիշ է սպասված նախնական կանխատեսումների համեմատությամբ։
Էլեկտրաէներգիայի առևտրի կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Գրետա Խաչատրյանը ներկայացրեց շնորհանդես, որում արտացոլվում էր Շուկայի կառավարման ծրագիրը, Շուկայի կառուցվածքը, ներկա վիճակը, ինչպես նաև փուլային բարեփոխումները: Շնորհանդեսի ավարտին տեղի է ունեցել հարցերի քննարկում և կարծիքների փոխանակում կողմերի միջև։
Քննարկման մասնակիցները գոհունակություն են հայտնել հանդիպման համար և պայմանավորվածություն ձեռք բերել քննարկումները դարձնել պարբերական։

Պատկերասրահ