Ընկերության կառավարման մարմիններն են՝ բաժնետիրոջ ընդհանուր ժողովը, խորհուրդը, գործադիր մարմինը՝ գլխավոր տնօրենը։
ՀՀ Կառավարության թիվ 1694-Ն որոշման 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Ընկերության 100% բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
Տարեկան բաժնետիրոջ ժողովը Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է։
- Լիանա Հովհաննիսյան
ՏԿԵ նախարարի օգնական, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ խորհրդի նախագահ - Մեսրոպ Մեսրոպյան
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն, խորհրդի անդամ - Վարդան Ենգիդունյան
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժնի պետ, խոհրդի անդամ - Ստեփան Պետրոսյան
ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, խորհրդի անդամ - Երանուհի Ազոյան
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ, խորհրդի անդամ
Խորհուրդն իրականացնում է Ընկերության ընդհանուր ղեկավարումը՝ բացառությամբ այն հարցերի, որոնք օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված են ժողովի բացառիկ իրավասությանը։
Գլխավոր տնօրենի իրավասությանն են պատկանում Ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը՝ բացառությամբ Ժողովի և Խորհրդի բացառիկ իրավասություն հանդիսացող հարցերի։
Կառավարման մարմիններն իրենց գործունեությունն իրականացնում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով ամրագրված իրավասությունների համաձայն: