Իրականացվել է հաշվիչների պլանային ստուգաչափման աշխատանքներ

11/10/2023

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների բաժնի աշխատակիցների կողմից իրկանացվում է հաշվիչների պլանային ստուգաչափման աշխատանքների կորդինացում, լիթիումային մարտկոցների փոխարինում։ Աշխատանքների ընթացքում իրականացվում է նաև հաշվառման համալիրների ակնադիտարկում և վիճակի գնահատում։
2023 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 1500 հաշվիչների պլանային ստուգաչափման աշխատանքներ, նոր միացվող էլեկտրակայանների հաշվառման համալիրների ստուգումներ, որից հետո դրանք միացվել են «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգին։
2023 թվականի ընթացքում գրանցվել է շուրջ 27 նոր օբյեկտներ ԷՀԱՀ համակարգում։