Մեսրոպ Մեսրոպյանը ընդունել է ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի ներկայացուցիչներին

20/07/2023

Սույն թվականի հուլիսի 20-ին ՀՀ
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը և Գլխավոր տնօրենի տեղակալ  էլեկտրաէներգետիկական շուկայի գծով Նորայր Հարությունյանը, ընդունել են ԱՄՆ զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության Տնտեսական զարգացման գրասենյակի տնօրեն Էնդրյու Գոլդային, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի էներգետիկ ղեկավար Ջուլիուս Սվոբոդային և Տնտեսական զարգացման գրասենյակի ծրագրերի կառավարման մասնագետ Լիլիթ Հարությունյանին։ Քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման առկա իրավիճակին, ի հայտ եկած խնդիրներին և դրանց լուծմանը։