Մ. Մեսրոպյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստին
Մ. Մեսրոպյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից էլեկտրաէներգետիկայի խորհրդատվական կոմիտեի 18-րդ նիստին
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ. Մեսրոպյանը և էլեկտրաէներգիայի առևտրի կազմակերպման բաժնի պետ Կ. Խոջագուրյանը օգոստոսի 24-ից 25-ը Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն- Աթա քաղաքում մասնակցել են ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիային կից էլեկտրաէներգետիկայի խորհրդատվական կոմիտեի 18-րդ նիստին:
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային վերաբերող մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես անդրադարձել ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում միջպետական օդային գծերի թողունակության որոշման և բաշխման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի կանոնների նախագծերին:
Հանդիպման վերջում ձեռք է բերվել պայմանավորվածություն` քննարկվող թեմաների շուրջ անհամաձայնություն ունեցող հարցերը քննարկել ԵԱՏՄ նախարարների խորհրդի նիստում:
Նորություններ
Էներգետիկ շուկայի ազատականացման արդյունքներն ու դժվարությունները: Լուրերի անդրադարձը
Հոկտեմբեր 11, 2024Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցել է ԵԱՏՄ 3-րդ համաժողովին
Հոկտեմբեր 16, 2024