«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ -ում կազմակերպված երկշաբաթյա դասընթացի շրջանակներում հեթական խումբը ստացել է իր սերտիֆիկատները

31/07/2023

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի շրջանակներում «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում կազմակերպված երկշաբաթյա դասընթացի շրջանակներում սույն թվականի հուլիսի 28-ին հերթական խումբը ստացել է սերտիֆիկատներ։

Դասընթացի այս փուլին մասնակցում էին «ԱՐԱՐԱՏ» ՋՕԸ, «ԱՐՏԱՇԱՏ» ՋՕԸ, «ՏԱՎՈւՇ» ՋՕԸ, «ՋՐԱՌ» ՓԲԸ, «Էներգաիմպեքս» ՓԲԸ, Գրողների «ԾԱՂԿԱՁՈՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՈւՆ» ՓԲԸ ներկայացուցիչները: 

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՆ ՄԶԳ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ղեկավարի տեղակալ Աբգար Բուդաղյանը դասընթացի մասնակիցներին են հանձնել որակավորման սերտիֆիկատներ