Մեսրոպ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը

22/12/2022

 

Հարգելի էներգետիկներ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս` էներգետիկի օրվա առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ և հաջողություններ մեր դժվարին և պատասխանատու գործում:

Ուրախությամբ կարող ենք փաստել, որ էներգետիկ համակարգը թևակոխել է զարգացման նոր փուլ և Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանում այն երկրներից է, որը բարեհաջող ազատականացնում է իր էլեկտրաէներգետիկական շուկան:Այս ամենի հետևում նախ և առաջ կանգնած են Ձեզ պես նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն կատարում են իրենց աշխատանքը տարվա բոլոր օրերին և ժամերին:

Մեր երկրի կայուն զարգացման և տնտեսական առաջընթացի հիմնական գրավականներից է հուսալի և անվտանգ էներգահամակարգը, ուստի պետք է անենք հնարավոր և անհնար ամեն ինչ ` տարիների աշխատանքով ստեղծածը պահպանելու և տարեցտարի ավելի հզորացնելու համար:

 

Եվս մեկ անգամ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները, բոլորիս անվտանգ և բեղմնավոր աշխատանք` ի նպաստ Հայաստանի Հանրապետությանը: