+374 10 542779
Մ․ Մեսրոպյանի ամանորյա ուղերձը
31/12/2023
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը
Սիրելի´ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ:
Ամփոփելով 2023 թվականը ուզում եմ նշել, որ անցնող տարին հայկական էներգետիկայի համար կայուն զարգացման տարի էր: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ գալիք տարում ևս կշարունակենք ոլորտի արդիականացմանն ուղղված աշխատանքները:
Թող որ 2024 թվականին մեզանից յուրաքանչյուրը կարողանա ապրել այնպես, որ տարին լինի առողջության, խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի:
Մեկ անգամ ևս ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները` խաղաղություն, սեր և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Նորություններ
Հոկտեմբեր 7, 2024
Մարտ 1, 2023
Մարտ 17, 2023