Ճանաչողական շրջայց Հայկական ատոմային էլեկտրակայան

28/06/2023

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ աշխատակիցները ճանաչողական շրջայց կատարեցին Հայկական ատոմային էլեկտրակայան։ Ատոմակայանի տարածքում ծանոթացել են ՀԱԷԿ-ի հիմնական տեխնիկական ցուցանիշներին և սարքավորումներին, եղել էներգաբլոկի կառավարման վահանակում՝ ծանոթացել ՀԱԷԿ-ի կառավարման և անվտանգության համակարգին։
Ուսումնավարժանքային կենտրոնում հարց ու պատասխանի միջոցով ամփոփվել է ճանաչողական շրջայցը։