Գրետա Խաչտրյանը մասնակցել է էներգետիկ համայնքի կողմից կազմակերպված 2024 թվականի ամառային դպրոցի դասընթացներին

05/09/2024

Հաշվարկային կենտրոն/շուկայի օպերատորի երիտասարդ աշխատակից Գրետա Խաչատրյանը` ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի օժանդակությամբ մասնակցել է Մոլդովայի Տեխնիկական համալսարանում Էներգետիկ համայնքի կողմից արդեն 8-րդ տարին անցկացվող ամառային դպրոցին։

Հատկանշական է, որ մրցութային հիմքով 212 դիմորդներից այս տարի ընտրվել էին միայն 46 մասնակիցներ 26 երկրներից, որոնցից միայն Գրետան էր ներկայացնում Հայաստանը։

Ամառային դպրոցի հիմնական նպատակն է տարբեր երկրներից մեկ ընդհանուր գաղափարի շուրջ հավաքել էներգետիկայի բնագավառով հետաքրքրված տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդների՝ դասընթացների, խմբային աշխատանքների և ոլորտի փորձառու մասնագետների հետ ունեցած քննարկումների միջոցով նրանց հնարավորություն ընձեռելով էլ ավելի լավ պատկերացնել բնագավառը, տնտեսական, քաղաքական, իրավական և տեխնիկական տեսանկյունից ծանոթանալ ոլորտին բնորոշ խնդիրներին ու մարտահրավերներին, եվրոպական տարբեր երկրների փորձին, ապագայի զարգացման հեռանկարներին: