Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցել է ԵԱՏՄ 3-րդ համաժողովին

16/10/2024

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցել է սեպտեմբերի 30-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական 3-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտրի դեպքում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի մասնակիցների հեռանկարներն ու առավելությունները» քննարկմանը:
Քննարկմանը մասնակցել են Եվրասիական «հինգ» երկրների էներգետիկայի ոլորտի լիազորված մարմինների ղեկավարների տեղակալներ և էլեկտրաէներգետիկական կազմակերպությունների ղեկավարներ։
Նիստի մասնակիցները հատուկ անդրադարձել են էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտրի շրջանակներում էլեկտրաէներգիայի շուկայական գնագոյացման մեխանիզմներին:
Քննարկվել են`
Բորսայական մեխանիզմները, շուկայի մասնակիցների համար ոչ խտրական պայմանների ապահովումը, ազգային արժույթների օգտագործման հեռանկարները և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի պոտենցիալ մասնակիցների ակնկալիքները։
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվական փոխանակման համակարգի կազմակերպումը և առևտուր իրականացնելիս էլեկտրոնային թվային ստորագրությունների, այդ թվում՝ Միության պետություններում տրամադրված ստորագրությունների կիրառման մեխանիզմները: