Հայտարարություն
Հարգելի սպառողներ
2022 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան (այսուհետ՝ ԷՄՇ)։
ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի կանոնների (այսուհետ՝ ԷՄԱ) 107 կետի սահմանված պահանջների համաձայն Երաշխավորված մատակարարի (ՀԷՑ) հետ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր ունեցող այն սպառողները (բացառությամբ՝ բնակչության), որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, տարեկան ունեցել են 1 մլն․կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը պարտավոր են իրենց հաշվառման կետերի մասով ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ընտրել Մատակարար։
Սահմանված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ Մատակարար չընտրելու դեպքում վերը նշված Սպառողները սպառած էլեկտրական էներգիայի համար Երաշխավորված մատակարարին վճարում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնով՝ ԷՄԱ կանոնների 82-րդ կետի համաձայն։
Էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակից դառնալու հետ կապված հարցերով կարող եք դիմել «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ - Շուկայի օպերատորին՝ 010 565353(29) հեռախոսահամարով։
ԷՄՇ և ԷՄԱ կանոնների հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․
ԷՄՇ կանոններ՝ ՀԾԿՀ 516-Ն որոշում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=195048
ԷՄԱ կանոններ՝ ՀԾԿՀ 517-Ն որոշում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=195518
Նորություններ
Էներգետիկ շուկայի ազատականացման արդյունքներն ու դժվարությունները: Լուրերի անդրադարձը
Հոկտեմբեր 11, 2024Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցել է ԵԱՏՄ 3-րդ համաժողովին
Հոկտեմբեր 16, 2024