«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը

31/12/2022

Սիրելի´ հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Անցնող տարին թերևս պատմական էր հայկական էներգետիկայի համար:Ազատականացվեց էլեկտրաէներգետիկական շուկան և ուրախությամբ կարող ենք փաստել, որ իրականացված բարեփոխումը հաջողել ենք։ Մաղթում եմ, որ այսուհետ ևս հաջողությամբ կարողանանք իրականացնել մեր առջև դրված խնդիրներն ու անխափան պահել ՀՀ էներգահամակարգի աշխատանքը։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել մեր երկրի սահմաններն ամուր պահող զինվորականներին, մաղթել նրանց բարի և խաղաղ ծառայություն․ խոնարհումս հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին։ Թող խաղաղությունը անխախտ լինի Մայր Հայաատանում և նրա անբաժան մասը կազմող Արցախ աշխարհում: Մաղթում եմ, որ 2023 թվականը լինի խաղաղության, բարեկեցության, համազգային նպատակների իրականացման և հաղթանակների տարի։ Մեկ անգամ ևս ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները տարվա ամենագեղեցիկ և ամենալուսավոր տոների առթիվ։ Սեր և բարեկեցություն Ձեր ընտանիքներին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: