Էներգետիկ շաբաթ 2023

28/11/2023

Այսօր մեկնարկեց «Էներգետիկ շաբաթ 2023» մեկշաբաթյա միջոցառումը: Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից։

 

«էներգետիկ շաբաթ 2023» նվիրված է «Հայաստանի էներգետիկայի բնագավառում օրեսդրական բարեփոխումներին»:Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրապյանը, էներգետիկ ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:Միջոցառման երկրորդ հատվածում «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը հանդես է եկել շնորհանդեսով` ներկայցնելով

Շուկայի ազատականացման նպատակները

Շուկայի կառավարման ծրագրի կառուցվածքը

Շուկայի ժամանակացույցը

անցումային դրույթները

ապագայի տեսլականը

 

Շնորհանդեսի վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան։