ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՆԵՐԱՌՈՒՄ ԷՀԱՀ-ում

24/01/2024

Սույն թվականի հունվարի 18-ին էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների սպասարկման բաժնի աշխատակիցները «Արարատ 2» 220\110\6 կՎ ենթակայանում 220 կՎ ուղղության վրա կատարել են նոր տեղադրված հաշվիչների ծրագրային թերությունների վերացմանն ուղղված աշխատանքներ, որից հետո ապահովել են տվյալների մուտքը էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգում։