Մեսրոպ Մեսրոպյանը ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ քննարկել է էլեկտրաէներգետիկական համակարգի ներկա վիճակը

16/10/2023

2023 թվականի հոկտեմբերի 13-ին «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի ներկա վիճակի, ոլորտի խոցելիությունն արտաքին գործոնների նկատմամբ և կիբերանվտագության մակարդակի վերագնահատման թեմայով՝ քննարկում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի ասոցիացիա, ԱՄՆ ՄԶԳ տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ուիլ Փոլենի, «Կատալիստո» ընկերության տնօրեն Կլաուդիա Իանոզոյի, ԱՄՆ ՄԶԳ C4G տարածաշրջանային ծրագրի տնօրեն Դին Ուայթի, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ծրագրի կառավարման մասնագետ Լիլիթ Հարությունյանի հետ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկվող թեմայի շարունակականության հարցում։