+374 10 542779
Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցել է Հայաստան-Վրաստան աշխատանքային խմբի հանդիպմանը
02/04/2024
ԱՄՆ ՄԶԳ-ի շարունակական ջանքերով ընդլայնվում են Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի հնարավորություններն՝ էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու, մաքուր ու կայուն էներգիայի օգտագործումն ապագայում խթանելու նպատակով:
Վերջերս, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը հյուրընկալել էր միջպետական առևտրի և էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացումներին նվիրված հանդիպում։ Հայաստան - Վրաստան համատեղ աշխատանքային խումբը հանդիպման շրջանակներում քննարկեց շուկայի ազատականացման ընթացիկ բարեփոխումները, էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերը և համագործակցությունը խթանող այլ նախագծեր:
ԱՄՆ ՄԶԳ-ն ակտիվորեն աջակցում է Հայաստանին էլեկտրաէներգիայի առևտրի ծավալները Վրաստանի հետ մեծացնելու հարցում՝ նպաստելով վերականգնվող էներգիայի զարգացմանը, տնտեսական աճին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը:
Նյութը՝ USAID Armenia
Նորություններ
Մարտ 1, 2023
Մարտ 17, 2023
Մայիս 8, 2023