Գլխավոր տնօրենի տեղակալ Էլեկտրաէներգետիկական շուկայի գծով
Նորայր Հարությունյան
Աշխատանքային գործունեություն
2022թ․ մայիսի 23-ից «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ էլեկտրաէներգետիկական շուկայի գծով
2014-2022թթ․ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում․ Էներգախնայողության ծրագրի մոնիտորինգի իրականացման խորհրդատու, Ինժեներ – էներգետիկ, Տեղեկատվավերլուծական խմբի ղեկավար։
2016-2021թթ․ ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի դոցենտ:
2016-2016թթ․ ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, համատեղությամբ` Էներգետիկական և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության դոցենտ:
2011-2016թթ․ ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետի Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի դոցենտ:
2008-2011թթ․ ՀՊՃՀ աշխատակազմի ղեկավար - պրոռեկտոր:
2006-2008թթ․ ՀՊՃՀ աշխատակազմի ղեկավար:
2002-2006թթ․ ՀՊՃՀ ռեկտորի օգնական, համատեղությամբ` Էներգետիկական ֆակուլտետի դոցենտ:
1998-2002թթ․ ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետի Ջերմաէներգետիկայի ամբիոնի քոմփյութերային լաբորատորիայի վարիչ։
1994-1998թթ․ ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետի Ջերմաէներգետիկայի ամբիոնի ասիստենտ, միաժամանակ` ՀՊՃՀ Ամերիկայի Հայ Կրթական Հիմնարկության Համակարգչային Հրատարակչական կենտրոնի տնօրեն:
1993-1994թթ․ ՀՊՃՀ պրեզիդենտի օգնական, համատեղությամբ` Էներգետիկական ֆակուլտետի Ջերմաէներգետիկայի ամբիոնի ասիստենտ:
1990-1993թթ․ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Ուսուցման տեխնիկական միջոցների լաբորատորիայի վարիչ:
1989-1990թթ․ Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման համամիութենական ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղում, ինժեներ:
Կրթություն
1984-1989թթ. Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի Էներգետիկական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ Ջերմային էլեկտրական կայաններ
Որակավորում՝ Ինժեներ-ջերմաէներգետիկի
Գիտական աստիճաններ և կոչումներ
2001թ. Տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` «Ջերմաէներգետիկա» մասնագիտությամբ:
2004թ. Դոցենտի գիտական կոչում` «Էներգետիկա» մասնագիտությամբ:
2010թ. Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ:
2014թ. Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ:
Պարգևատրումներ
2008թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»,
2013թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ոսկե հուշամեդալ»
2015թ. Միջազգային գիտական և ինժեներական ընկերության «Ինժեներական փառք» մեդալ