+374 10 542779
Էլեկտրաէներգիայի էլեկտրոնային առցանց առևտուր
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման շնորհիվ այսուհետ էլեկտրաէներգիայի առևտրային գործարքները և վճարումները իրականացվում են օնլայն, հատուկ առցանց հարթակի միջոցով:
Շուկայի կառավարման ծրագիրը նոր և ժամանակակից էլեկտրոնային հարթակ է, որն հնարավորություն է տվել ամբողջապես թվայնացնել էլեկտրաէներգիայի մեծածախ շուկան, շուկայի առանձին սեգմենտներում առցանց առևտրի կազմակերպմամբ հնարավորություն ընձեռնելով ըստ առաջարկի և պահանջարկի որոշել և ավտոմատ գեներացնել էլեկտրաէներգիայի արժեքը, վճարման անդորագրերը և գործարքի այլ փաստաթղթերը։