Ընկերության ստեղծման նպատակը եղել է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառումն ու ֆինանսական հաշվարկների իրականացումը։ ՀԾԿՀ 17.05.2017թ. թիվ 164Ա որոշմամբ՝ Ընկերությանը տրամադրված լիցենզիայի նոր պայմանների համաձայն, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին վերապահվել են հետևյալ գործառույթները.
· արտադրողների կողմից արտադրված, հաղորդողի կողմից հաղորդված, բաշխողի կողմից գնված, ներկրված և արտահանված էլեկտրաէներգիայի հաշվառում,
· համապատասխան ակտերի կազմում և ներկայացում կողմերի հաստատմանը,
· էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի (ԷՀԱՀ) շահագործում և պահպանում,
· էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկում,
· տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ միջհամակարգային հոսանահաղորդումների հաշվառում։
Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր 17․05․2017թ N164Ա որոշմամբ ընկերության լիցենզիայում իրականացրել է փոփոխություններ։ Համաձայն նոր պայմանների ընկերությունն իրականացնում է հետևյալ գործառույթները․
· էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի գործունեության կազմակերպում,
· էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների հաշվառում՝ նրանց միջև կնքված պայմանագրերի, էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի հաշվառում,
· էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կնքված պայմանագրերի, ինչպես նաև ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի համաձայն գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառում, փաստաթղթերի կազմում և մեծածախ շուկայի առևտրի մասնակիցներին և ծառայություն մատուցվողներին ներկայացում,
· էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման ավտոմատացված համակարգի շահագործում և աշխատունակ վիճակում պահպանում,
· Էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնների համաձայն էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ (տեխնիկական) հաշվառման համալիրների տեղակայման, փոխարինման, դրանց աշխատունակության ստուգման և հաշվիչների ստուգաչափման գործառույթների կոորդինացում, ինչպես նաև այդ հաշվառման համալիրների միջոցով էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ հաշվառում,
· hաշվառման տվյալների բազայում հաշվառման տվյալների արխիվացում և պահպանում,
· էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկում, իսկ հաղորդման ցանցում նաև փաստացի կորուստների մեծությունների հաշվարկում և հաշվառում,
· էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման և տարանցման ապահովման նպատակով համագործակցություն այլ երկրների համապատասխան կազմակերպությունների հետ,
· շուկայի կանոններով նախատեսված այլ գործառույթներ: