Փակել

Search What You Want. . .

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Dignissimos sequi commodi in deleniti, adipisci blanditiis, ducimus magnam optio corrupti quidem porro deserunt sunt! Eligendi explicabo enim maiores, itaque velit perspiciatis.

Զարգացման ծրագրեր

Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածը կատարելագործման և կարգավորման նոր գործիքների ներդրման կարիք ունի։

Հետագա մարտահրավերներին դիմակայելու և նոր հնարավորություններն օգտագործելու նպատակով մշակվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխանիզմների Հայեցակարգը, որը հաստատվել է  Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 18-ի289Լ որոշմամբ։

Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմների Հայեցակարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ (Շուկայի օպերատոր) կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և RTI կազմակերպության կողմից իրականացվող «Ցածր արտանետումներով ռազմավարություն եվ մաքուր էներգիայի զարգացում Եվրոպայում և Եվրասիայում» (EC-LEDS) ծրագրի խորհրդատուների աջակցությամբ: Հայաստանում EC-LEDS ծրագրի նպատակն է աջակցել էներգետիկայի ազգային ռազմավարության իրագործմանը, էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումներին, ինչպես նաև խթանել Վրաստանի հետ միջպետական առևտուրը: Այն ներառում է նաև անհրաժեշտ աշխատանքերն ուղղված Հայաստանի էներգետիկայի ոլորտի օրենսդրության և էլեկտրաէներգետիկական համակարգի ստանդարտների ներդաշնակեցմանը Վրաստանի հետ՝ համահունչ Եվրամիության օրենսդրական կարգավորումների պահանջներին:

Այս համատեքստում հարկ է նշել, որ ЕC-LEDS ծրագրի աջակցությամբ մշակվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման գործողությունների ծրագիրը: Այն հենվում է  «Տարբերությունների վերլուծություն (GAP)», «Շուկայի մարտահրավերները և օրենսդրական խոչընդոտները», «Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի հնարավոր նոր մոդելները» և «Հայաստանի էլեկտրաէներգիա արտադրողների համար առաջարկվող սակագների  կառուցվածք» հաշվետվությունների վրա: 

Հայեցակարգի նպատակը կարգավորման գործիքների կատարելագործման միջոցով Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայում նոր մեխանիզմների ներդրումն է՝ շուկայի աստիճանական ազատականացման, ինչպես նաև հարևան երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի բոլոր հնարավորությունների օգտագործումը:

Հայեցակարգը հենվում է համաշխարհային լավագույն փորձի վրա և միտված է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայում դրա ողջամիտ կիրառմանը՝ առաջին հերթին հիմնարար համարելով ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը, արտադրության և սպառման շուկաներում պատասխանատվության գործիքների ներդրումը, սակագների կառուցվածքի բարելավումը, նոր և էներգախնայող տեխնոլոգիաների կառուցման նպատակով ներդրումների խթանումը և կարգավորման շրջանակների աստիճանական սահմանափակումը:

Հայաստանն էլեկտրաէներգետիկական շուկայի ամբողջովին կարգավորվող կառուցվածքից նախատեսում է անցնում կատարել շուկայի ազատականացված կառուցվածքի՝ աստիճանաբար ներդրնելով մրցակցային շուկայի բաղադրիչներ:           Այս անցումը առաջին հերթին պահանջում է հավասարակշռված մոտեցում մրցունակ շուկայի ներդրման հիմնական նախապայմանների ստեղծման նպատակով:

Հայեցակարգի նպատակն է սահմանել առաջարկվող շուկայի նոր կառուցվածքի հիմնական բաղադրիչները անցումային ժամանակահատվածի համար, որոնք կապահովեն մրցունակ շուկային աստիճանաբար անցումը՝ ինչպես շուկայի մեծածախ, այնպես էլ մանրածախ հատվածում, հնարավորություն ընձեռելով նաև սպառողներին մատակարարի ընտրության հարցում։

Այսպիսով, Հայեցակարգը ամփոփում է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքի և էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմների՝ անցումային ժամանակահատվածի համար առաջարկվող մոտեցումները, ինչը պետք է հիմք հանդիսանա հետագա կարգավորող ենթաօրենսդրական ակտերի մշակման ու համապատասխան գործիքների ներդրման համար։

ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N10-10 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների գործողությունների ծրագիր - ժամանակացույցին, որի համաձայն Շուկայի օպերատորը կատարելու է առնվազն հետևյալ գործառույթները՝

1.  մասնակցելու է շուկայի գործունեությանը վերաբերվող կարգավորման փաստաթղթերի մշակմանը,

2.  կազմակերպելու է էլեկտրաէներգիայի, հզորության մեծածախ առևտուրը և ծառայությունների մատուցումը,

3.  շուկայի կանոնների համաձայն կատարելու է ֆինանսական հաշվարկներ,

4.  իրականացնելու է՝  

-     շուկայի մասնակիցների գործունեության մոնիտորինգ,

-     շուկայի մասնակիցների գրանցում,

-     գնված և վաճառված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառում,

-     հաշիվների դուրս գրում,

-     հարևան երկրների հետ (ինչպես նաև ԵՏՄ շրջանակներում) առևտրի կազմակերպում։

Այս գործառույթների իրականացումը կպահանջի ընկերության մասնագետներից նոր հմտությունների զարգացում և կարողություննեի ընդլայնում՝ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ակնկալվող  վերապատրաստման միջոցով։